Ուլյանովսկում հղի կինը վթարի հետևանքով դուրս է թռել մեքենայից (Տեսանյութ)
02/11/2013 16:12

Ուլյանովսկում հղի կինը վթարի հետևանքով դուրս է թռել մեքենայից (Տեսանյութ)

Ուլյանովսկ քաղաքում շտապ օգնության մեքենային հարվածել է Ford Transit մեքենան, ինչի հետևանքով հիվանդանոց տեղափոխվող հղի կինը դուրս է թռել մեքենայից:

Topnews.ru-ի փոխանցմամբ` հարվածը այնքան ուժգին է եղել, որ Շտապ օգնության մեքենայի հետնամասում գտնվող դուռը բացվել է և հենց այդ պահին հղին դուրս է թռչել ճանապարհի երթևեկելի հատված:

Միջադեպը նկարահանվել է երթևեկության մեջ գտնվող մեքենաներից մեկի դիմաապակու տեսախցիկի օգնությամբ:

Հայտնի է, որ միջադեպի հետևանքով տուժել է 5 մարդ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:

 

Ուլյանովսկում հղի կինը վթարի հետևանքով դուրս է թռել մեքենայից (Տեսանյութ)