ՊՆ. Հոսպիտալից փախուստի դիմած 4 զինծառայողներից 3-ը վերադարձվել են
03/11/2013 13:37

ՊՆ. Հոսպիտալից փախուստի դիմած 4 զինծառայողներից 3-ը վերադարձվել են

Այս պահի դրությամբ կայազորի կլինիկական զինվորական հոսպիտալից փախուստի դիմած 4 զինծառայողներից 3 -ը վերադարձվել են և այժմ գտնվում է հոսպիտալում: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումից:

«Աշխատանքներ են իրականացվում 4 -րդին հայտնաբերելու ուղղությամբ: Զինծառայողներին վերադարձնել հաջողվել է նաև նրանց ծնողների աջակցության շնրոհիվ, ինչի համար ՊՆ-ն շնորհակալություն է հայտնում: Իրավիճակն այժմ լիարժեք վերահսկողության տակ է: Դեպքի առնչությամբ քննությունը շարունակվում է»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը: 

Նախորդող հրապարակում` Վիճաբանություն և ծեծկռտուք` զինվորական հոսպիտալում

ՊՆ. Հոսպիտալից փախուստի դիմած 4 զինծառայողներից 3-ը վերադարձվել են