Հոսպիտալից փախած զինծառայողներից 4-ն արդեն վերադարձվել են
03/11/2013 15:28

Հոսպիտալից փախած զինծառայողներից 4-ն արդեն վերադարձվել են

Կայազորային կլինիկական հոսպիտալում երեկ երեկոյան տեղի ունեցած վիճաբանությունից հետո փախուստի դիմած 5 զինծառայողներից 4-ն այս պահի դրությամբ վերադարձել են: Այս մասին Aysor.am-ին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նաև նշեց, որ զինծառայողների վերադարձման գործում մեծ դեր են ունեցել նրանց ծնողները և «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան կայազորային կլինիկական հոսպիտալում բուժվող երկու զինվորներ, վիճաբանություն են սկսել նույն բաժանմունքի զինվորների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի: Նրանք հարձակվել են նաև հերթապահ բժշկի վրա, այնուհետև դիմել փախուստի:

Նախորդող հրապարակում` ՊՆ. Հոսպիտալից փախուստի դիմած 4 զինծառայողներից 3-ը վերադարձվել են

 

Հոսպիտալից փախած զինծառայողներից 4-ն արդեն վերադարձվել են