Ադեբայոր. «Անավարտ գործեր ունեմ»
04/11/2013 19:36

Ադեբայոր. «Անավարտ գործեր ունեմ»

«Տոտենհեմի» հարձակվող Էմանուել Ադեբայորը հոգնել է խաղադաշտ վերադառնալու համար մղվող պայքարից: Այնուամենայնիվ, նա հայտարարել է, որ դեռ անավարտ գործեր ունի և չի պատրաստվում հեռանալ: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:

«Ամեն գնով փորձում եմ չկորցնել հավատս, սակայն ավելի ցած գլորվելն անհնար է: Եթե դա տեղի ունենա, ուրեմն ես մահացել եմ:

Պայմանագրիս ժամկետի ավարտին մնացել է ընդամենը 3 տարի, և ես ոչ մի տեղ չեմ պատրաստվում հեռանալ: Նվիրված աշխատում եմ, փորձեմ եմ աստիճանաբար վերականգնել լավ մարզավիճակս, քանզի դեռ անավարտ գործեր ունեմ»,- նշել է Ադեբայորը:
 

Ադեբայոր. «Անավարտ գործեր ունեմ»