.jpg)
Ա. Կասպրշիկ. Հետաքննության անցկացումը իմ մանդատի շրջանակներում չէ
Ցավոք պետք է նշեմ, որ հրադադարի ռեժիմի կանոնները ժամանակ առ ժամանակ խախտվում են: Ես կողմերից անընդհատ տեղեկություններ եմ ստանում խախտումների մասին և փորձում եմ ստուգել իրադրությունը: Այս մասին, «ԱՊԱ»-ի փոխանցմամբ, Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Նրա խոսքով` իր մանդատի էությունը կողմերի միջև վստահություն միջոցների կառուցումն է, այլ ոչ թե հետաքննության անցկացումը:
Նշենք, որ ավելի վաղ, միջնորդները կողմերին առաջարկել էին ներդնել հետաքննության մեխանիզմ՝ ուսումնասիրելու առաջնագծում տեղի ունեցող միջադեպերը, ինչը սակայն Ադրբեջանի կողմից մերժվել է, մինչդեռ Հայաստանը ընդունել է առաջարկը:
Նախորդող հրապարակումներ՝ Ադրբեջանական կողմի կրակոցների պատճառով շփման գծի դիտարկումն ընդհատվել է
ԵԱՀԿ համանախագահները հայտարարություն են տարածել