.jpg)
ԻԻՀ Մեջլիսը կնպաստի ՀՀ-ի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը
Պատմության ընթացքում հայերն ու իրանցիները խաղաղ գոյակցել են և մշտապես ունեցել բարեկամական հարաբերություններ: Այդ մասին, իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ, Թեհրանում Հայաստանի ԱԺ պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդին:
ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Ալի Քայեդին էլ, ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին, նշել է. «Մենք կարևորում ենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը: Երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերը պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի երկկողմ բարեկամական կապերը ամրապնդվեն»:
Հայաստանի պատվիրակության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ իր հերթին նշել է, որ Հայաստանի ղեկավարություն Իրանի Իսլամական Հանրապետությանը ոչ միայն համարում է հարևան երկիր, այլև տարածաշրջանում և միջազգային կառույցներում համարում է իր դաշնակիցն ու բարեկամը: