Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի նախագահությունը հարցականի տակ է
04/11/2013 21:17

Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի նախագահությունը հարցականի տակ է

Բաքուն պետք է հետամուտ լինի բարեփոխումներին՝ մինչ ԵԽ նախագահահության ստանձնումը, այս մասին ասել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը Radio Free Europe-ին տված հարցազրույցում։

Նիլս Մույժնիեկսը Ադրբեջանին կոչ է արել իրականացնել մի շարք բարեփոխումներ՝ մինչ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների կոմիտեի նախագահության ստանձնումը։

Հանձնակատարը պնդում է, որ Բաքուն պետք է ազատ արձակի ակտիվիստներին, լրագրողներին և բանտարկված ընդդիմադիր քաղաքական գործիչներին, պետք է ապահովի խոսքի և հավաքների լիակատար հարգումը։

«Հակառակ դեպքում՝ ԵԽ նախագահության ընթացքում Բաքուն ստիպված կլինի պաշտպանել իր «վատ քաղաքականությունն ու օրենքները»», - ասել է Նիլս Մույժնիեկսը։

Հանձնակատարը Ադրբեջանում մարդկանց՝ առցանց զրպարտության համար քրեական պատասխանատվության ենթարկելը համարելով «հիասթափեցնող զարգացում»՝ ափսոսանք է հայտնել, որ նոր օրենքով արդեն իսկ հետապնդման է ենթարկվում լրագրողը։

«Ես կարծում եմ, որ ինտերնետը երկաթե կապանքներով և շղթաներով պատելու Ադրբեջանի պաշտոնյաների ցանկացած փորձը ի վերջո տապալվելու է»,- ասել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը։

Հիշեցնենք, որ այժն ԵԽ նախարարների կոմիտեում նախագահում է Հայաստանը, որն հաջորդելու է Ավստրիան։ Նախատեսվում է, որ Ադրբեջանը կստանձնի ԵԽ նախագահությունը 2014թ․-ի մայիսին։

Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի նախագահությունը հարցականի տակ է