Տավուշ, գ. Բերքաբեր. Պատմություն անջուր ջրբաժանի ու սահման պահող տան մասին

04/11/2013 21:00

Տավուշ, գ. Բերքաբեր. Պատմություն անջուր ջրբաժանի ու սահման պահող տան մասին


Ջրբաժան բառն այսօր օգտագործում ենք բոլոր հնարավոր ոլորտներում` սպորտում, տնտեսությունում ու դարձնում անգամ քաղաքական տերմին: Մինչ այդ, Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղում երբևէ եղածները կհամաձայնեն` թվում է, թե բառն առաջին անգամ հորինողը դա արել է հենց այս գյուղում` Ջողազի ջրամբարի ափին կանգնած, որի մի կողմում Հայաստանն է, իսկ մյուսում` ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռու` Ադրբեջանը:

Անջուր ջրբաժանի պատմությունը

Առաջին պատկերը, որ հիշում եմ սահմանամերձ Բերքաբերից, խիտ մառախուղն է, ու տարածքի բոլոր կողմերից երևացող Գավազան (Գավարզին) սարը, որը ժամանակին մերն է եղել, իսկ հիմա` հին հունական ու մի տեսակ առեղծվածային տեսքով մեզ է նայում Ջողազի հակառակ ափից: Հետո` վերջերս օծված Սուրբ Գևորգ եկեղեցին, գյուղի նշանավոր թանգարանն ու գյուղապետարանը, որի կողքին գյուղի երեխաները խաղում են ջրի ծորակի մոտ, պարզվում է` միակի:

«Մեր գյուղի գլխավոր խնդիրը խմելու ջրի բացակայությունն է»,- լրագրողների հետ զրույցում ասում է Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանն ու ավելացնում. «Ինչ հեռուստատեսությունից պիտի որ հիշեք, ինչ ընտրվել եմ, մի բան եմ խնդրում` ջուր եմ ուզում, սա~ռը ջուր»:

Բերքաբերը, որ թշնամու դիրքերից 500-700 մ է հեռու, Հայաստանի այն եզակի համայնքներից է, որոնք իրենց տարածքում ջրամբար ունեն, միաժամանակ, ճակատագրի հեգնանքով՝ եզակիներից, որ մինչ այսօր ապահովված չեն ջրամատակարամամբ:

«Այ գյուղապետարանի մոտ ծորակը տեսա՞ք: Ամբողջ գյուղը գալիս այդտեղից է ջուր տանում: Պատկերացնու՞մ եք դույլերի մեջ լցված խմելու ջուրը մինչև հասցնում են տուն ի՞նչ է դառնում: Էլ դրա խմելուն ո՞րն ա: Հեն ա Ջողազի ջուրն ավելի մաքուր կլինի, բայց դե վտանգավոր ա մետենալ»,- ասում է Արթուր Մադաթյանն ու ավելացնում, գյուղում դրսից մարդ, առավել ևս` պաշտոնյա, քիչ է գալիս.

«Մինչև վերջերս Բերքաբերի տեղը սկի չգիտեին, պատահաբար են հայտնաբերել, որ սենց սահմանապահ գյուղ կա, որ մի Ջողազով ա Ադրբեջանից բաժանված»,- ասում է Արթուր Մադաթյանն ու ավելացնում` վերջերս` գյուղի եկեղեցու օծմանը, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն էր եկել ու խոստացել` գյուղը շուտով ջուր կունենա.
«Հիմա սպասում ենք, թե չէ գիտե՞ք ոնց ա: Էս գյուղի մարդկանց բանկերը վարկ էլ չեն տալիս: Մտածում են՝ սահման տեղ ա, կմեռնեն, իրանց վարկը կմնա չփակված…»

Սահման պահող տունը

83-ամյա Երվանդ պապն ու Արաքսյա տատն այս տանն ապրել են իրենց ամբողջ կյանքը: Ամուսնացել են, 5 երեխա ունեցել, ուրախացել, տխրել, ամուսնացրել երեխաներին, թոռ ունեցել, հրաժեշտ են տվել իրենց ավագ որդուն…

«Որդիս հերոս էր է, վայեննիյ ֆոռմով էր միշտ, այ ընդեղ կորսվեց»,- առաջին բանն է, որ պատմում է ինձ Արաքսյա տատն, ով ապրում է Բերքաբերի` սահմանին ամենամոտ տանը, որ հենց Ջողազի ջրամբարի ափին է:

Տատն այդպես էլ չի հիշում որդու մահվան թվականը, մի քանի թիվ է խառնում իրար, չի էլ կողմնորոշվում Արցախյան ազատամարտի ժամանակ է որդուն կորցրե՞լ, թե` ավելի վաղ, միայն մի բան է կրկնում.  «Հերոս էր տղես, գնաց էն Գվարզինի տակ կորսվեց»,- ու ցույց է տալիս թշնամու ափին կանգնած առեղծվածային այն սարը…

«Այ կնիկ, դու սաղ խառնում ես»,- զրույցին միջամտում է Երվանդ պապն ու հիշում, ինչպես էր ջահել տարիներին այն նույն Գվարզինի տակ աշխատում, ինչպես էին խորհրդային տարիներ ամբողջ երկրից տուրիստներ գալիս իրենց գյուղ.

«Ամենալավ տեղն էր մեր տունը` ափին շատ մոտ: Էն Սևանի չափ մարդ էր գալիս: Չնայած ի՞նչ Սևան, Սևան էլ մարդ էլ չէր գնում: Իսկ հիմա այ սենց` ուղիղ նրանց պոստերին ենք նայում, նրանք էլ` մեզ ու տենց ամեն օր ա»,- պատմում է Երվանդ պապն ու խնդրում հետևել իրեն.

«Նայի ցույց տամ` այ էս թախտը տեսնո՞ւմ ես, որ կրակում են ես ու կնիկս ստեղ նստում ենք, մինչև կրակոցներն անցնում գնում են: Լինում ա՝ տանն ա կպնում, հեն ա` վերևի շուշաբանդը սաղ փոխել ենք, կրակոցից թափվել էր: Բայց էս վերջերս, Աստված ձենս լսի, քիչ են կրակում»:

«Արի', արի' այ բիձա նստի ստեղ, թող նկարի մեզ»,- ասում է Արաքսյա տատն ու երկարամյա ամուսինները նստում են կողք կողքի: Հին հայկական հեքիաթների նման: Կողքին` վառարանի վրա եռացող ճաշն ու այգուց թարմ հավաքած մրգերը:

Հետո տան վերևի հարկն ենք բարձրանում, հենց այն «շուշաբանդի» մոտ, որը կրակոցներից հետո վերանորոգվել էր:
Տեսարանն այնպիսին է, որ կնախանձեին բոլոր բանակայինները: Թշնամու դիրքերը ափիդ վրա են` անզեն աչքով էլ երևում են: Ու միակ միտքը, որ անընդհատ պտտվում է` այս տունն իրոք մարտական դիրք է` իր թաքստոցներով, դիտակետերով ու ամենահավատարիմ զինվորներով… Միայն մի տարբերություն կա: Պատշգամբում անթիվ լվացքի պարաններ են կապված ու բազմաթիվ գունավոր լվացքի ամրակներ` «շպիլկաներ»:

«Այ հենց ստեղ էլ թոռանս շորերն եմ լվանում կախում: Նենց էլ լավ արև ու օդ ա, վռազ չորանում ա…»

«Արի, արի քեզ թոռ ու ծոռիս նկարները շհանց տամ…»

«Դե արի ներքև իջնենք, ստեղ պետք չի երկար կանգնել»,- ասում է Երվանդ պապն, իսկ Արաքսյա տատն ուրախանալով վրա է բերում.

«Արի, արի ներքևում քեզ թոռ ու ծոռիս նկարները շհանց տամ: Էնքան ունեմ: Էնքան սիրուն, սիրուն նկարները շհանց տամ…»:

Ներքևում տատը հանում է իր հին ճամպրուկն ու ծննդականների, անձնագրերի, հին փաստաթղթերի միջից գտնում երեխաների, թոռների ու ծոռների նկարները.

«Այ էս աղջիկս Մոսկվա ա ամուսնացած, էս մեկն էլ մոտս չի: Իսկ էս նայի իմ ծոռն ա, իմ սիրուն ծոռը»,- նկարը շոյելով պատմում է տատը:

«Դե էն հողի մասին էլ պատմի այ կնիկ»,- զրույցին միջամտում է Երվանդ պապը:

«Դու էլի պատմի այ մարդ, ես իմ ասածը պատմում եմ»,- պատասխանում է Արաքսյա տատը:

«Պատմեմ` էս մեր գյուղի վերևը մի կտոր հող եմ առել: Ծոռանս հողն ա էդ: Մի քիչ ոտի կանգնեմ, մի երկու ջահել ինձ օգնի ու տուն շինենք: Մի հատ մեծ, պինդ տուն շինենք ու այ էս ծոռնիկս ստեղ տի ապրի…»

«Էս սևուկն էլ երեխու պես ստեղ-ընդեղ ա վազում կրակոցից»

Սահմանապահ տատ ու պապի հետ միասին ինձ ճանապարհում է տան բակում ապրող սևուկ շունը: Պատմում են, որ քանի տարի է՝ եկել մնացել է իրենց բակում ու հիմա բոլոր եկողներին ինքն է դիմավորում:

«Միանգամից իմանում ա` եկողը լավ մարդ ա, թե վատ բան կա մտքին: Իսկական պահակ ա»,- պատմում է Երվանդ պապը:

«Համա թե սրտից շատ թույլ ա: Հենց նրանք ընդեղ մի երկու անգամ կրակում են, սա ստեղ սաղ տունը ոտի ա հանում: Սևուկը երեխու պես ստեղ-ընդեղ ա վազում կրակոցից»,- ծիծաղելով ավելացնում է պապն ու նայելով Գվարզինին շոյում է շան գլուխը:


 

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

02/05/2024 23:01 Բրոնխոսկոպիա. Ինչպես են զննում թոքերը 02/05/2024 22:50 Չեք պատկերացնի՝ այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Սուրենյան 02/05/2024 22:39 Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության․ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» (Տեսանյութ) 02/05/2024 22:26 Վաղը կներկայացնենք պայքարի հաջորդ քայլերը, մինչև վերջ գնալու ենք․ Գառնիկ Դանիելյան 02/05/2024 22:15 Լեո Նիկոլյանը 12 օր է՝ հացադուլի մեջ է, առողջական խնդիրներ ունի․ Հիվանդանոց չեն տեղափոխում, պարզաբանում չեն տալիս՝ ինչու են արգելել մուտք գործել Հայաստան 02/05/2024 21:48 Բորելը Աբդոլլահիանին հավաստիացրել է՝ ԵՄ-ն չի ցանկանում Իրանի հետ հարաբերությունները սրել 02/05/2024 21:29 Ով այսօր հոգևոր առաջնորդին բան է ասում, ծառայում է նեռին՝ ստին, մանիպուլյացիային, խաբեությանը․ Զոհրաբ Բեկ Գասպարենց (Տեսանյութ) 02/05/2024 21:13 Ինչպես է արտահայտվում փսիխոզը 02/05/2024 21:00 Երևանի կենտրոնում բախվել են «Zhongtong» և «MAN» մակնիշի ուղևորատար ավտոբուսները․ Վիրավոր քաղաքացուն հիվանդանոց են տեղափոխել 02/05/2024 20:48 Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի նախաձեռնումը․ Կգնանք դրան, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար 02/05/2024 20:33 Վահան Քերոբյանի եղբայրը «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ պաստառով կառավարության շենքի մոտ էր․ «Հրապարակ» 02/05/2024 20:15 «Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենց 02/05/2024 20:03 Աշխատում ենք արտակարգ ռեժիմով 02/05/2024 19:51 Նոր բնակավայր է անցել ռուսական կողմի վերահսկողության տակ 02/05/2024 19:37 Մինչև Երևան դառնալու ենք թիրախ՝ թշնամու համար․ Ակցիա՝ Գյումրիում 02/05/2024 19:23 Միգրանտներին Ռուսաստանի Կուրսկի շրջանում կարգելվի տաքսի վարել 02/05/2024 19:10 Տավուշի թեմի առաջնորդին թույլ չեն տալիս մտնել Կիրանց․ կիրանցիներն են եկել՝ հանդիպելու Բագրատ Սրբազանի հետ (Տեսանյութ) 02/05/2024 18:55 «Հույս ունեմ՝ կարողացել եմ ապահովել առաջընթաց»․ Կենտրոնի թաղապետն ազատվել է աշխատանքից 02/05/2024 18:44 Փաշինյանը հայտարարել է՝ շոու բիզնեսի ներկայացուցիչներին հարկելու քաղաքականությունը պետք է ընդլայնվի, ռեստորաններն էլ պետք է վճարեն իրենց հարկի տակ հնչող երաժշտության հեղինակներին 02/05/2024 18:34 «Ակնկալելով գնահատական՝ քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկելու պատճառների մասին 02/05/2024 18:23 Մեղրիում վթարից տուժած 12 զինծառայողներ դեռ հիվանդանոցում են 02/05/2024 18:11 Միրզոյանն Ուկրաինայի արտգործնախարար Կուլեբայի հետ հեռախոսով քննարկել է տարածաշրջանային իրավիճակը և ՀՀ-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը 02/05/2024 18:04 Երևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհին տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ 02/05/2024 17:59 Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը երկրում օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ․ Նամակ ԵՄ պատվիրակությանը և դեսպանատներին 02/05/2024 17:46 «Ուրալ»-ի ուժակուտակիչ մարտկոցները չեն փոխարինվել նորով․ ՔԿ-ն՝ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վթարի մասին 02/05/2024 17:33 «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ Կոչ՝ ոստիկաններին 02/05/2024 17:23 Ողջունում եմ իմ ժողովրդին, Աստված օրհնի ձեզ․ Բագրատ Սրբազանը՝ կիրանցիներին (Տեսանյութ) 02/05/2024 17:12 Կիրանցում ամեն մարդու հաշվով՝ 100-ից 200 ոստիկան կա․ դիմում են ապօրինությունների․ Գառնիկ Դանիելյանը՝ տիրող իրավիճակի մասին (Տեսանյութ) 02/05/2024 17:00 Կիրանցիների նկատմամբ ուժային գործողությունն ավարտելուց հետո՝ ոստիկաններն ուրախ ողջագուրվում են (Տեսանյութ) 02/05/2024 16:50 Կիրանցում անջատել են էլեկտրամատակարարումը 02/05/2024 16:45 «Չայնիի ոլորաններ»-ում  «Mercedes» է այրվել 02/05/2024 16:43 Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ 02/05/2024 16:40 Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան 02/05/2024 16:28 Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին 02/05/2024 16:15 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 161 դեպք 02/05/2024 16:08 Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել 02/05/2024 15:58 ԱՄՆ-ն կշարունակի աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին 02/05/2024 15:50 Ադրբեջանի կառավարությունը շարունակում է վտանգ ներկայացնել ԼՂ-ում և շրջակայքում գտնվող կրոնական վայրերի համար․ USCIRF 02/05/2024 15:39 Անահիտ Ավանեսյանի՝ պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Armtimes 02/05/2024 15:23 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են 02/05/2024 15:15 Թիվ 90 դպրոցի 13-ամյա աշակերտուհին վատացել է բեմի վրա, հիվանդանոցում` մահացել. Հրապարակ 02/05/2024 15:04 Կարմիր գլխարկները երևի ամոթից սևացել են, հիմա սև գլխարկով են. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 02/05/2024 14:54 Րաֆֆի Գրեգորյանը միանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տնօրենների խորհրդին 02/05/2024 14:46 Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում 02/05/2024 14:37 Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի․ news.am 02/05/2024 14:33 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 02/05/2024 14:16 Հայաստանում տարածված մողեսների տեսակները անվտանգ են 02/05/2024 14:14 Ոստիկանությունը Կիրանցում «հատուկ գործողություններ» չի իրականացրել. ՆԳՆ 02/05/2024 14:11 «Քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ իրեն անվանեն «ատլախ». Վահրամ Սահակյանը՝ Հովհաննես Դավթյանի մասին 02/05/2024 14:08 Քաղաքացիները փակել են Սայաթ-Նովա-Ալեք Մանուկյան խաչմերուկը․ Լուսանկարներ 02/05/2024 14:05 «Ուղղակի ամաչում եմ հայ ոստիկանների համար». Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս այցելել կիրանցեցիներին (Տեսանյութ) 02/05/2024 13:57 Գեղարքունիքի բնակիչը գումար է պահանջել, որ մասնավոր հարցը լուծի, քանի որ ինքը «գողական կյանքով ապրող» և «հարգված անձ է» 02/05/2024 13:56 Իմ փաստաբանները Գլխավոր դատախազից պահանջել են հերքում՝ տարեկան զեկույցում տեղ գտած զրպարտության համար. Աշոտյան 02/05/2024 13:51 Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, որքան էլ ապօրինի բռնաճնշումներ լինեն, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան 02/05/2024 13:48 «Hayat PROJECT»-ը Վերջին զանգին նվիրված նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) 02/05/2024 13:42 «Ոտքի, քանի չեն հանձնել Տավուշը», «Լռությունը հանցագործություն է». ակցիա` Երևանում 02/05/2024 13:40 Երևանը պետք է ոտքի կանգնի, որպեսզի Կիրանցը կարողանա իր նպատակին հասնել. Աշոտյան (Տեսանյութ) 02/05/2024 13:38 Կյանքի պուրակի կառուցման աշխատանքներն ընթացքում են. Քաղաքապետարան 02/05/2024 13:35 Սպանություն՝ Երևանում. դանակահարված տղամարդը մահացել է 02/05/2024 13:32 Լաց ու կոծ ա, ողբ, մարդիկ ուզում են գյուղից գնալ (MediaHub) 02/05/2024 13:30 Հայրենիքի համար պայքարի խոսույթը ՔՊ-ական տիկինը միջնադար է կոչում. Աճեմյան (Տեսանյութ) 02/05/2024 13:26 Այս պահին Տավուշում իրականացվում է հանուն թուրքի, հանուն Ալիևի օպերացիան. Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ) 02/05/2024 13:21 Բագրատ Սրբազանը մեր աչքի լույսն է, չի կարելի նրան հարվածել. Հրանտ Մելիք-Շահնազարյան 02/05/2024 13:18 «Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է 02/05/2024 13:15 Ադրբեջանում տանկային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ինտենսիվ վարժանքներ են իրականացվում 02/05/2024 13:12 ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել ՀՀ-ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից 02/05/2024 13:10 «Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպը դատապարտում է «Կրեմլի ոգեշնչած օրենքը» 02/05/2024 13:08 Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին 02/05/2024 13:06 Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան 02/05/2024 13:01 «Վերջնարդյունքը ոստիկանապետության հաստատո՞ւմն է». ընդդիմադիրները փակ հանդիպման են հրավիրում դեսպաններին (Տեսանյութ) 02/05/2024 12:58 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներին 02/05/2024 12:53 Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա, հակառակ դեպքում՝ այն կլինի անիմաստ կառույց. Փաշինյանը «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծից գոհ էր 02/05/2024 12:50 LIVE. Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը 02/05/2024 12:42 Արգելվել է Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց նաև այլընտրանքային՝ Աճարկուտ-Կիրանց ճանապարհով 02/05/2024 12:32 Դատարանը որոշեց կալանավորել հային՝ ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար. Լևոն Քոչարյանի օգնական 02/05/2024 12:26 Գերմանիայի համալսարանում ուսանողները ձեռքերն օճառելու ժամանակ ծորակը փակում են, իսկ մեզ մոտ մինչև չխշշա, չենք լվացվի. սա մենթալիտետի հարց է. Փաշինյան (Տեսանյութ) 02/05/2024 12:20 Աստված ձեզ կպատժի ու ոչ մի Սրբազան չի փրկելու. ՔՊ-ականն՝ ընդդիմադիրներին (Տեսանյութ) 02/05/2024 12:16 «Հեռացնե՛լ Նիկոլին». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց 02/05/2024 12:11 Տեղահանված արցախցի երեխաների համար կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ 02/05/2024 12:07 Գյուղից գյուղ գնալու համար պետք է անձնագիր ունենալ (Տեսանյութ) 02/05/2024 12:05 Կոմիտասի անվան ազգային քառյակը համերգներով հանդես է գալու Իտալիայում 02/05/2024 12:03 Շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է տնտեսությունը. մեր տնտեսվարողները սկսում են ստարտով, բայց հենց թռնելու պահը գալիս է՝ արգելակները միացնում են. Փաշինյան 02/05/2024 11:56 Կառավարությունը բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժներին կաջակցի բարձրագույն կրթություն ստանալ կամ ատեստավորվել 02/05/2024 11:49 Ես զարմացա, երբ իմացա, որ մեր հանրապետությունում կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան 02/05/2024 11:39 Ա՛յ, որ սենց կազմակերպված պահեիք՝ թուրքը մեր սահմանը չէր մտնի, միայն կազմակերպված հանձնում եք. Գառնիկ Դանիելյանը՝ ոստիկաններին (Տեսանյութ) 02/05/2024 11:36 Երեկ մի ահասարսուռ վերնագիր կարդացի՝ «Վազգեն Մանուկյանը գտնվում է Կիրանցում». վախեցա. ՔՊ-ական (Տեսանյութ) 02/05/2024 11:30 Կեղտոտ գործակալների մի խումբ օրը 3 անգամ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող, չհամաձայնող մարդկանց ու հոգևորականներին. Մարուքյան 02/05/2024 11:24 Երիտասարդներն այսօր ակցիա կանեն՝ ընդդեմ տարածքային զիջումների 02/05/2024 11:22 «Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում». տավուշցի ՔՊ-ականը՝ կիրանցեցիների կողքին կանգնած մարդկանց (Տեսանյութ) 02/05/2024 11:17 Ոստիկանությունից հերքում են, որ բերման ենթարկելիս կիրանցեցիներին ծեծի են ենթարկել 02/05/2024 11:11 Նաիրա Հովսեփյանն ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից 02/05/2024 11:10 Իմ կազմվածքը որոշակիորեն փոխվել է. Վահագն Ալեքսանյան (Տեսանյութ) 02/05/2024 11:05 Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան 02/05/2024 11:02 Ոստիկանները փակել են ճանապարհը և Կիրանց մուտք գործել թույլ են տալիս միայն կիրանցեցիներին 02/05/2024 10:51 Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է 02/05/2024 10:49 Գուցե մի օր էլ Ադրբեջանում իշխանության կբերվի մեկ այլ Նիկոլ, և ադրբեջանցի զինվորականներն ու ոստիկաններն իրենց ձեռքով մեզ վերադարձնեն Արցախը 02/05/2024 10:44 ՔՊ-ական պատգամավորներն ԱՄՆ-ում են 02/05/2024 10:41 Տասը հոգով մի մարդուն խփելով բերում, հասցնում են ոստիկանություն. կիրանցեցին մանրամասներ է պատմում (Տեսանյութ) 02/05/2024 10:38 Ազգությամբ «հայ» ոստիկանների ձեռքով «հայկական իշխանությունը» փորձում է ճնշել իրական հայ գյուղացուն. Չալաբյան 02/05/2024 10:34 Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ՀՀ բոլոր մարզերում շարունակել անհնազանդության խաղաղ գործողությունները. Հայտարարություն

Տվյալ բաժնի վերջին նյութերը