Նալբանդյանը հանդիպել է ԵՄ երկրների դեսպաններին
04/11/2013 18:02

Նալբանդյանը հանդիպել է ԵՄ երկրների դեսպաններին

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ է ունեցել Երևանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանների և ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ:

ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների վերաբերյալ: Կողմերը քննարկել են Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովին առնչվող հարցեր։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շարունակմանն ուղղված ջանքերին, միջազգային օրակարգի խնդիրների:
 

Նալբանդյանը հանդիպել է ԵՄ երկրների դեսպաններին