.jpg)
Վրացական «Սպիտակ տունն» անցյալում է. Նախագահը նոր նստավայր կունենա
Թբիլիսիի Հավլաբարի թաղամասում գտնվող նախագահական նստավայրն այլևս չի ծառայի իր նախկին նպատակին, այլ կվերափոխվի ուսումնական հաստատության, այնտեղ հաջորդ տարվանից կտեղակայվի վրաց-ամերիկյան համալսարանը, իսկ Վրաստանի նորընտիր նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին երկիրը կղեկավարի մեկ այլ կառույցից, որտեղ այժմ տարվում են վերանորոգման աշխատանքներ, իսկ մինչ այդ նախագահի աշխատակազմը կզբաղեցնի խարհրդարանի նախկին շենքի մի մասը:
Ի դեպ Հավլաբարի նստավայրը, որը հիշեցնում է Վաշինգտոնի Սպիտակ տունը, կառուցվել է 2009 թ-ին` Սաակաշվիլիի հանձնարարությամբ: