.jpg)
Լարիջանի. ՀՀ-ԻԻՀ կապերի զարգացումը կնպաստի տարածաշրջանային կայունությանը
Հայ-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացումը էական նշանակություն կունենա տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման գործում:
Այդ մասին, իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ, Թեհրանում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին:
Ինչպես արդեն Aysor.am-ը տեղեկացրել է, հայաստանցի խորհրդարանականների հետ առանձին հանդիպումներ են ունեցել ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Ալի Քայեդին և Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդին:
Նախորդող հրապարակում՝ ԻԻՀ Մեջլիսը կնպաստի ՀՀ-ի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը