Վնասվածքներ հասցրած վարորդը և երեք ուղևորները հայտնաբերվել են
04/11/2013 19:16

Վնասվածքներ հասցրած վարորդը և երեք ուղևորները հայտնաբերվել են

Նոյեմբերի 3-ին, ժամը 19.00-ին, Երևանի Րաֆֆու փողոցում իրար են բախվել 1983 թ. ծնված Գոռ Մ.-ի վարած «Մերսեդես‰» և «Ֆորդ Էսկորտ»‰ մակնիշի ավտոմեքենաները, ինչի պատճառով վիճաբանություն է առաջացել Գոռ Մ.-ի և «Ֆորդ‰ի» վարորդի ու երեք ուղևորների միջև, որի ժամանակ վերջիններս ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել Գոռ Մ.-ին, պատճառել վնասվածքներ և հեռացել:

Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Ֆորդ Էսկորտ‰» մակնիշի ավտոմեքենայի վարորդը 1978 թ. ծնված Վահե Ս.-ն, իսկ ուղևորները` 1980 թ. ծնված Կարեն Պ.-ն և 1979 թ. ծնված Արման Ս.-ն, որոնք ներկայացել են բաժին:

Կատարվում է հետաքննություն:

Վնասվածքներ հասցրած վարորդը և երեք ուղևորները հայտնաբերվել են