.jpg)
Մրցաշրջանի լավագույն մեկնարկը` Ռոնալդուի կարիերայում
Մադրիդի «Ռեալի» առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն, ով «Ռայո Վալեկանոյի» հետ շաբաթ օրը կայացած խաղում դարձավ դուբլի հեղինակ, անցկացնում է մրցաշրջանի լավագույն մեկնարկը` իր մարզական կարիերայում:
Ներկա պահին պորտուգալացին 15 խաղում դարձել է 20 գոլի հեղինակ: Նման արդյունքի հասնելու համար նախորդ տարիներին Ռոնալդուն անցկացրել էր 4 խաղ ավելին:
Բացի այդ, 2013 թ. խփած գոլերի քանակով Քրիշտիանուն զգալիորեն առաջ է անցել «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսիից: Պորտուգալացու ակտիվում կա 56 գոլ, երբ Մեսսին աչքի է ընկել 43 անգամ: