Ոչ ստանդարտ գեղեցկուհիները. Ամենասեքսուալ թմբլիկ կանայք. Լուսանկարներ
04/11/2013 18:25

Ոչ ստանդարտ գեղեցկուհիները. Ամենասեքսուալ թմբլիկ կանայք. Լուսանկարներ

Կին աստղերից ոչ բոլորն են, որ ձգտում են «90-60-90 » մարմնի կառուցվածքին` տանջելով իրենց տարատեսակ դիետաներով և խիստ սահմանափակումներով: Նրանցից շատերը, բնությունից ունենալով քաշի ավելցուկի միտում, ամենևին չեն ամաչում իրենց կառուցվածքից, նույնիսկ հակառակը` ամեն կերպ ցուցադրում են այն: Որոշ դեպքերում նրանք կարող են ավելի գրավիչ լինել, քան` նիհար կանայք: Ներկայացնքում ենք մի քանի օրինակ, ովքեր իրենց գրավչությամբ ավելին են:

Թարա Լինն
Հայտնի Շվեդական մոդել Թարա Լինն կոտրել է բոլոր կարծրատիպերն այն մասին, թե նորաձևության մոդելները պետք է ոսկորոտ լինեն: Նա մասնակցել է բազմաթիվ ցուցադրությունների և գովազդային արշավների: Մոդելը չի ամաչում և ցուցադրում է չափանիշներից հեռու 52-րդ չափի հագուստը:

Քրիստինա Ագիլերա
Այս երգչուհին ի բնե հակված է գիրություն, սակայն նրա խիստ պրոդյուսերների ցանկությամբ և պահանջով Ագիլերան հաջողության հասավ` վերածվելով նիհար գեղեցկուհու: Սակայն այժմ, երբ ամբողջ աշխարհը ծանոթ է երգչուհու տաղանդին, նա ներկայանում է այնպես, ինչպես կա, քանի որ երկրպագուները գնահատում են նրան ոչ մարմնի կառուցվածքի համար:

Մրայա Քերի
Այս երգչուհու մարմնի կառուցվածքը նախկինում մոտ էր իդեալականին, սակայն երեխայի ծնունդից հետո նա կտրուկ և զգալիորեն ավելորդ քաշ է հավաքել: Երգչուհին սկզբնական շրջանում կոմպլեքսավորվում էր. տարատեսակ դիետաները դարձել էին երգչուհու կյանքի բաղկացուցիչ մասը, սակայն որևէ ազդեցություն չէր գրանցվում, իսկ հետո երգչուհին որոշեց ներկայանալ այնպես, ինչպես կա` արդեն նոր կերպարով, իսկ հանդիսատեսը նրան ընդունեց մեծ ոգևորությամբ:

Ադել
Բրիտանացի հայտնի երգչուհի Ադելը, թեև չունի մոդելի և ստանդարտ կառուցվածք, սակայն դա չի խանգարում նրան լինել ոչ պակաս հայտնի, քան` ցանկացած նիհար հայտնի մարդ: Այս երգչուհին մշտապես բոլոր հիթ շքերթների վերին հորիզոնականներում է: Բացի այդ, Ադելն ունի ճաշակի զգացում և մշտապես ներկայանում է շարմով: Զարմանալի չէ, որ շատ տղամարդիկ այս երգչուհուն ավելի գրավիչ են համարում, քան` նիհար լավագույն մոդելներին:

Քիմ Քարդաշյան
Հայտնի «Քիմ» ռեալիթի շոուի գեղեցկուհի Քիմ Քարդաշյանը հիանալի օրինակ է, թե ինչպիսի սեքսուալ կին կարող է լինել շքեղ մարմին ունեցող կինը: Աստղը սիրում է իր մարմինը, գիտե, թե ինչպես կարելի է թաքցնել սխալները հագուստի միջոցով, զբաղվում է սպորտով, հետևում է իրեն և մշտապես արտակարգ տեսք ունի: Քիմի դեպքում ո՞ւմ են պետք ստանդարտները:

Ջենիֆեր Լոպես
Նիհար կազմվածքի մասին խոսելն ավելորդ է: Երգչուհին շատ է սիրում իր մարմնի ներքևի հատվածը, այդ պատճառով էլ մշտապես ոչ միայն ընդգծող հագուստներ է կրում, այլև` ապահովագրել է այն կլորիկ գումարով:


 

Ոչ ստանդարտ գեղեցկուհիները. Ամենասեքսուալ թմբլիկ կանայք. Լուսանկարներ