.jpg)
Գեներալ Շարիֆ. Իրանի զինված ուժերը Սիրիայում ռազմական ներկայություն չունեն
ԻԻՀ զինված ուժերը Սիրիայում ռազմական ներկայություն չունեն: Այդ մասին, իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ, հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ մայոր Ռամեզան Շարիֆը:
Հաղորդագրության համաձայն՝ գեներալ Շարիֆը հերքելով, Մեջլիսի պատգամավորներից մեկի այն հայտարարությունը, թե Իրանը Սիրիայում հարյուրավոր գումարտակներ ունի, հավելել է. «Իրանը Սիրիայում որևէ ռազմական ներկայություն չունի, պարզապես մեր ռազմական խորդատուները սիրիացի զինվորներին պաշտպանական ոլորտի մեր փորձն են փոխանցում»: