Տոկիոյում ելույթ է ունեցել ռոբոտների ռոք-խումբը (Տեսանյութ)
04/11/2013 19:07

Տոկիոյում ելույթ է ունեցել ռոբոտների ռոք-խումբը (Տեսանյութ)

Տոկիոյի համալսարանի գիտնականները ստեղծել են «Z-Machines» ռոք-խումբ, որը բաղկացած 3 ռոբոտներից:

Dailymail-ի փոխանցմամբ`  ռոք-խումբը ելույթ է ունեցել Տոկիոյում և ձեռք բերել երկրպագուների մեծ բանակ:

Ռոք-խմբի մեջ են մտնում 78 մատ ունեցող կիթառահար Մաքսը, հարվածային գործիքների վրա է Աշուրան, որը հարվածում է 21 թմբուկների միաժամանակ, իսկ ստեղնաշարային գործիքների վրա է Կոսմո անունով ռոբոտը:

«Z-Machines» ռոք-խումբը ստեղծվել է Ճապոնիայում ալկոհոլի հայտնի արտադրող Zima ընկերության գումարների հաշվին:

Նշվում է, որ օրերս խումբը մասնակցել է Maker Faire Tokyo ռոք-փառատոնին:
 

Տոկիոյում ելույթ է ունեցել ռոբոտների ռոք-խումբը (Տեսանյութ)