Հայաստանում սկսվում է 4-րդ բջջային օպերատորի գործունեությունը
04/11/2013 11:40

Հայաստանում սկսվում է 4-րդ բջջային օպերատորի գործունեությունը

Այսօր Հանրային ծառայություններիը կարգավորող հանձնաժողի նիստում նախատեսվում է «Յուքոմ » ընկերությանը տրամադրել ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվություն: Սա նշանակում է, որ « Յուքոմը» կդառնա Հայաստանում բբջային կապի ծառայություն մատուցող չորրորդ ընկերությունը:

Ըստ որոշման նախագծի, թույլտվությունն ուժի մեջ է մտնում 2013 թվականի նոյեմբերից, ուժի մեջ կլինի մինչև 2018 թվականի օգոստոսի 6-ը:

Նշենք, որ այս պահին Հայաստանում բջջային կապի ծառայություններ է մատուցում 3 ընկերություն՝ «ԱրմենՏելը», «Վիվա Սելլը» և «Օրանժը», իսկ «Յուքոմը» մատուցում է ֆիքսված թվային հեռախոսակապի, ինտերնետի, IP հեռուստատեսության ծառայություններ:
 

Հայաստանում սկսվում է 4-րդ բջջային օպերատորի գործունեությունը