.jpg)
Ամերիկացին բենզալցակայանում հրկիզել է հարազատ կնոջը (Տեսանյութ)
Ամերիկյան Ջորջիա նահանգի Կլարկսվիլ քաղաքի բենզալցակայանում տղամարդը հրկիզել է հարազատ կնոջը:
Dni.ru-ի փոխանցմամբ՝ բենզալցակայանի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է զույգը զրուցում մեքենայի մոտ, իսկ ամուսինը խաղում է կրակայրիչի հետ` պահելով այն մեքենայի մոտ:
Մի պահ բենզինը բռնկվում է, և ամուսինները փախչում են տարբեր կողմեր: Տղամարդուն հաջողվում է փրկվել, իսկ կնոջ մարմինը բռնկվում է:
Միջադեպի հետևանքով կինը ստացել է 3-րդ կարգի այրվածքներ:
Ամուսնուն, ով մինչ այդ դատապարտվել էր հանցավոր անփութության համար, այժմ սպառնում է մեկ տարի ազատազրկում: