.jpg)
Աղբատարը Մասիս - Ռանչպար ճանապարհին շրջվել է. Վարորդը հիվանդանոցում է
Այսօր՝ ժամը 06.24-ին, ահազանգ է ստացվել, որ Մասիս - Ռանչպար ավտոճանապարհին . «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարական հաշվարկ և փրկարար ջոկատը:
Դեպքի մասին տեղեկաացվել է Մասիսի շտապօգնության հերթապահը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայատված հանգամանքներում Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին «ԶԻԼ-130» մակնիշի աղբատարը (վարորդ Է. Ղ.` ծնվ. 1977 թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով Է.Ղ.-ը արգելափակվել է խցիկում:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Է. Ղ.-ին և տեղափոխել Մասիս քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: