Երևան ժամանեց «Air Armenia»-ի երկրորդ օդանավը` Նիդեռլանդներից
05/11/2013 18:52

Երևան ժամանեց «Air Armenia»-ի երկրորդ օդանավը` Նիդեռլանդներից

Քիչ առաջ Երևան ժամանեց «Air Armenia» ավիաընկերության երկրորդ օդանավը՝ Airbus 320-ը: «Air Armenia»-ի օդանավը Հայաստան է ժամանել Նիդեռլանդներից, թռիչքը տևել է 4 ժամ 15 րոպե: 



Նոյեմբերի 15-ից ավիաընկերությունը չվերթներ է իրականացնելու Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Կրասնոդար, իսկ դեկտեմբերից՝ Ռոստով ուղղություններով: Այս մասին  Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Air Armenia»-ի համասեփականատեր Վահան Հարությունյանը: Անդրադառնալով ընկերության գնային քաղաքականությանը՝ Հարությունյանն ասաց, որ «Air Armenia»-ի՝ շուկա մուտք գործելուց հետո, ռուսական մրցակից կազմակերպությունները վերանայել են իրենց գնային քաղաքականությունը՝ զգալիորեն նվազեցնելով դրանք:

Հիշեցնենք, որ «Air Armenia»-ի առաջին չվերթը կայացավ  հոկտեմբերի 23-ին, իսկ հոկտեմբերի 27-ից ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ է իրականացնում դեպի Մոսկվա: 

Երևան ժամանեց «Air Armenia»-ի երկրորդ օդանավը` Նիդեռլանդներից