Ջորջ Բուշ-կրտսերը կտավին կհանձնի աշխարհի առաջնորդների դիմանկարները
05/11/2013 20:07

Ջորջ Բուշ-կրտսերը կտավին կհանձնի աշխարհի առաջնորդների դիմանկարները

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը որոշել է պատկերել աշխարհի 19 առաջնորդների դիմապատկերները:

Topnews.ru-ի փոխանցմամբ՝ Բուշը առաջինը պատկերելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:

Նա նպատակ ունի կտավին հանձնել նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետներ Թոնի Բլերի և Գորդոն Բրաունի, ինչպես նաև՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիմապատկերները:

Բուշ-կրտսերը սկսել է զբաղվել նկարչությամբ 2009 թ.-ից` պաշտոնից հեռանալուց հետո:
 

Ջորջ Բուշ-կրտսերը կտավին կհանձնի աշխարհի առաջնորդների դիմանկարները