Երեխաների վատ վարքագծի պատճառը գեներն են
05/11/2013 20:28

Երեխաների վատ վարքագծի պատճառը գեներն են

Չարաճճիությունների համար երեխաներին նախատելուց առաջ հարկ է հիշել՝ արդյոք ընտանիքում չեն եղե՞լ վատ վարք ունեցողներ: 

Օրեգոն նահանգում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ երեխաների վատ վարքի պատճառը ոչ միշտ է վատ դաստիարակությունը լինում: Ինքնատիրապետումն ու զայրույթը չկառավարելու պատճառները պետք է փնտրել գեներում:

Պատահում է, որ ծնողները, երեխաների վատ վարքի համար դիմում են հոգեբաններին, մինչդեռ հարկավոր է ուշադիր լինել ազգականների նկատմամբ ու խնդիրը փնտրել գենետիկ հարթությունում:

Օրեգոն նահանգի հետազոտողները հարցում են անցկացրել 233 ընտանիքներում: Նրանք պարզել են, որ սոցիալական վատ վարք ունեցող երեխաներն ավելի հաճախ ունենում են ծնողներ, ովքեր իրենք էլ ժամանակին լավ վարք չեն ունեցել:

Գիտնականները ապացուցել են, որ եթե ծնողները երեխաների ներկայությամբ իրենց լավ են պահում, մինևնույն է ծնողների, ու նույնիսկ պապիկ-տատիկների՝ նախկինում գործած վատ արարքները կարող են ի հայտ գալ նաև նոր սերնդի ներկայացուցիչների մոտ:
 

Երեխաների վատ վարքագծի պատճառը գեներն են