.jpg)
Իգուաին. «Նապոլիում» հավատում են ինձ»
Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Գոնսալո Իգուաինը, ով ներկայումս հանդես է գալիս «Նապոլիում», պատմել է այն խնդիրների մասին, որոնք իրեն ստիպեցին լքել «Արքայական ակումբը»: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:
«Շնորհակալ եմ «Ռեալից» այն 7 տարիների համար, որն անցկացրել եմ այնտեղ: Բայց «Նապոլիում» զգում եմ այն սերը, որը շատ կարևոր է յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար: Իտալական ակումբի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսին շատ արագ հաջողվեց համոզել ինձ, և հիմա գործերս հիանալի են ընթանում: Դա պատահում է այն ժամանակ, երբ քեզ հավատում են խաղընկերներդ, ղեկավարությունն ու ամբողջ թիմը: Ես այստեղ գոհ եմ ամեն ինչից:
«Ռեալում» մի քանի տարի հանդես եմ եկել բարձր մակարդակով, սակայն անընդհատ պետք է ապացուցեի այն, ինչը վաղուց ապացուցել էի բոլորին: Ինձ հարկավոր էր փոխել միջավայրս և ես զգում էի նոր փորձությունների կարիք: Պետք է նոր հայացքով նայեի կյանքին:
«Արքայական ակումբից» կարող էի հեռանալ 1 տարի առաջ, բայց որոշումս փոխեցի, երբ մենք դարձանք Իսպանիայի չեմպիոն: Երկրպագուները երգում էին և համոզում, որ ես մնամ: Արդյունքում` որոշեցի չհեռանալ»,- նշել է Իգուաինը: