Աֆրիկայում առյուծը գրկախառնվում է իրեն փրկած տղամարդկանց հետ (Տեսանյութ)
05/11/2013 21:07

Աֆրիկայում առյուծը գրկախառնվում է իրեն փրկած տղամարդկանց հետ (Տեսանյութ)

Աֆրիկայում էգ առյուծը գրկախառվել է իր կյանքը փրկած տղամարդկանց հետ. Հուզիչ տեսարանը հայտնվել է համացանցում:

DailyMail-ի փոխանցմամբ՝ Սիրգա անունով առյուծի ձագից հրաժարվել էր ընտանիքը, և նա դատապարտված էր մահվան, եթե Վալենտին Գրուեները և Միկկել Լեգարֆը չհայտնաբերեին և չխնամեին Սիրգային:

Էգ առյուծը և իրեն փրկած տղամարդիկ իսկական ընկերներ են դարձել:

Առյուծի մոտ մարդկանց հետ շփվելուց փափուկ բնավորություն է ձևավորվել` ի տաբրերություն բնության մեջ ապրող այլ առյուծների:

Գրուեները և Լագերֆը, ովքեր Հարավային Աֆրիկայում զբաղված են առյուծների փրկությամբ, հայտարարել են, որ Սիրգան չի կծում և հանգիստ շփվում է մարդկանց հետ:

 

Աֆրիկայում առյուծը գրկախառնվում է իրեն փրկած տղամարդկանց հետ (Տեսանյութ)