Մասկերանո. «Միլանը» բարձրակարգ թիմ է»
05/11/2013 20:40

Մասկերանո. «Միլանը» բարձրակարգ թիմ է»

«Բարսելոնի» պաշտպան Խավիեր Մասկերանոն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Միլանի» հետ կայանալիք հանդիպման մասին և հայտարարել, որ իտալական ակումբը կարող է բազմաթիվ խնդիրներ ստեղծել իրենց համար: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:

«Միլանը» բարձրակարգ թիմ է` իր ավանդույթներով: Ճիշտ է, իտալական այս ակումբն այնքան էլ հաջող չի սկսել մրցաշրջանը, սակայն նախորդ հանդիպումն ապացուցեց, որ նրանք կարող են բազմաթիվ խնդիրներ ստեղծել և ոչ միայն մեզ հետ խաղերում: Օրինակ, «Յուվենթուսի» հետ կայացած մրցավեճում միլանցիները շատ վտանգավոր էին»,- նշել է Մասկերանոն:
 

Մասկերանո. «Միլանը» բարձրակարգ թիմ է»