.jpg)
Վարդան Օսկանյանն այսօր հանդիպել է Ջեյմս Ուորլիքի հետ
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանն այսօր հանդիպել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ:
Օսկանյանի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի շուրջ այսօր ստեղծված իրավիճակը: Վարդան Օսկանյանը ներկայացրել է իր տեսակետները հարցի կարգավորման կապակցությամբ, ինչպես նաև հնարավոր միջոցները բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար: