Օզիլ. «Բորուսիան» ֆավորիտների թվում է»
05/11/2013 20:20

Օզիլ. «Բորուսիան» ֆավորիտների թվում է»

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի Դորտմունդի «Բորուսիայի» հետ կայանալիք հանդիպման նախաշեմին «Արսենալի» կիսապաշտպան Մեսուտ Օզիլը հայտարարել է, որ գերմանական թիմը կարող է կրկնել նախորդ տարվա հաջողությունը` դուրս գալով եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է «Bild»-ը:

«Իհարկե, «Բորուսիան» կարող է դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, ինչպես նախորդ մրցաշրջանում: Թիմը, որը Լոնդոնում կարողացել է հաղթել մեզ, համարվում է մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը:

Դեռևս նախորդ տարի «Բորուսիան» բավական հզոր էր, և ինձ թվում է, որ նրանք հիմա ավելի ուժեղ են, քան երբևէ»,- նշել է Օզիլը:
 

Օզիլ. «Բորուսիան» ֆավորիտների թվում է»