Հետազոտություն. Կյանքը երկրի վրա բարդանում է
05/11/2013 18:01

Հետազոտություն. Կյանքը երկրի վրա բարդանում է

Մոտ ապագայում երկրագնդի վրա կյանքն ավելի կբարդանա: Փորձագետների միջազգային խումբը հետազոտություն է անցկացրել, ըստ որի` գլոբալ տաքացման հետևանքով մոտ պագայում կմեծանա ջրհեղեղների ու հրդեհների քանակը: Վարակներն ու սովը կդառնան համատարած:

Հետազոտությունը, որի ամբողջական տարբերակը կհրապարակվի 2014 թվականին, պարզել է, որ աշխարհի շատ տեղերում երաշտը կբերի տնտեսական կոլապսի:

Մասնագետները վստահ են, որ այս ամենի հետևանքով զինված բախումները կավելանան: Ջուրը կդառնա զինված հարձակումների պատճառ, հայտնում է itar-tass-ը:

Հետազոտությունն անցկացվել է ՄԱԿ-ի աջակցությամբ: Հաղորդվում է, որ փաստաթուղը կհրապարակվի հաջորդ տարվա մարտին:
 

Հետազոտություն. Կյանքը երկրի վրա բարդանում է