.jpg)
Նախագահն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 5-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Նախագահի գրասենյակի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, թե զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին եւ հետագա քայլերին վերաբերող հարցեր: