Սեյրան Օհանյանն ընդունել է ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
05/11/2013 20:00

Սեյրան Օհանյանն ընդունել է ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նոյեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին: Այս մասին հատնում են ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված հրադադարի պահպանման ջանքերի ակտիվացման հետ կապված հարցեր:

Համանախագահները ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները:
Ողջունելով կողմերի միջև վստահության հաստատմանն ուղղված միջազգային նախաձեռնությունները` ՀՀ պաշտպանության նախարարը միաժամանակ համանախագահների ուշադրությունը հրավիրել է Բաքվից հնչող շարունակական ռազմատենչ հայտարարությունների, անցած ամիսների ընթացքում ադրբեջանական կողմից հրադադարի հաճախակի խախտումների վրա՝ ընդգծելով, որ նման քայլերով կրկին անգամ փորձ է արվում հակամարտության խաղաղ կարգավորումը տանել փակուղային իրավիճակի:

 

Սեյրան Օհանյանն ընդունել է ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին