Վարդան Պետրոսյանը դեռևս չի հարցաքննվել
05/11/2013 13:00

Վարդան Պետրոսյանը դեռևս չի հարցաքննվել

Դերասան Վարդան Պետրոսյանը դեռևս չի հարցաքննվել: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ըստ աղբյուրի` նա հրավիրվել է հարցաքննության, սակայն դեռևս չի ներկայացել և չի էլ հրաժարվել հարցաքննությունից:

Ոստիկանությունից հայտնեցին, որ որևէ փորձաքննության պատասխան դեռևս չկա:

Հիշեցնենք, որ Վ. Պետրոսյանի մասնակցությամբ վթարի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսագրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

ՀՀ քրօրենսգրքի 242 հոդվածի 3-րդ կետը վերաբերվում է Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելուն, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Նախորդող հրապարակում` Վարդան Պետրոսյանի վթարի գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել

Վարդան Պետրոսյանի վիճակը կայուն է. Վթարի հետևանքով արդեն երկու զոհ կա

Վարդան Պետրոսյանի և վթարից տուժած մյուս քաղաքացիների վիճակը կայուն է 

Վարդան Պետրոսյանը դեռևս չի հարցաքննվել