.jpg)
Կինը ճանաչել է 30 տարի առաջ իրեն բռնաբարողին օլիմպիական ջահի շնորհիվ
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը բռնաբարություն կատարելու կասկածանքով ձերբակալել է թոշակառուի:
Topnews.ru-ի փոխանցմամբ՝ 30 տարի առաջ բռնաբարված կինը ճանաչել է հանցագործին՝ օլիմպիական ջահի վերաբերյալ ռեպորտաժի շնորհիվ:
69-ամյա Գրեհեմ Կուպերը կնոջը բռնաբարել էր այն ժամանակ, երբ նա դեռևս երեխա էր:
Կնոջ խոսքով՝ Գրեհեմը 1980-ական թթ.-ին բազմաթիվ անգամ բռնաբարել է իրեն և նույնիսկ տարիներ անց ինքը չի կարող պատմել դրա մասին առանց արցունքների:
2012 թ.-ին ամռանը Լոնդոնում վազող օլիմպիական 18 ջահակիրների մեջ կինը ճանաչել է նաև իրեն բռնաբարողին: