Անչելոտտի. «Ռամոսի օգնությամբ մեզ ավելի վստահ էինք զգում»
06/11/2013 20:36

Անչելոտտի. «Ռամոսի օգնությամբ մեզ ավելի վստահ էինք զգում»

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին նշել է, որ «Յուվենթուսի» հետ Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի արտագնա խաղում իր թիմի խաղը բարելավվել է երկրորդ խաղակեսում: «Արքայական թիմը» կարողացավ բեկել հանդիպման ընթացքը` վերականգնելով հավասարակշռությունը և առաջ անցնելով հաշվի մեջ, սակայն այդ խաղում, այնուամենայնիվ, վերջին խոսքը պատկանում էր թուրինյան թիմին. Լյորենտեն հաշիվը դարձրեց 2:2:

«Ես գոհ եմ երկրորդ խաղակեսում իմ թիմի ցուցադրած խաղից: Անհրաժեշտ կերպով արձագանքեցինք տհաճություններին,- շեշտել է Անչելոտտին:- Ընդմիջումից հետո սկսեցինք ավելի համարձակ ու ագրեսիվ խաղալ: Առաջին խաղակեսում չափազանց շատ էինք հետ քաշվել` Պոլ Պոգբայի ու Կլաուդիոյի Մարկիզիոյի խնդիրը լուծելու համար: Այնուհետև փոխեցինք խաղին մեր մոտեցումը, և ընդմիջումից հետո բարելավումը նկատելի դարձավ:

Մենք ցանկանում էինք մրցակցին զրկել իր հաղթաթղթից` եզրային վտանգավոր փոխանցումներից: Սերխիո Ռամոսի օգնությամբ մեզ ավելի վստահ էինք զգում: Ռամոսը հիանալի ֆուտբոլիստ է և կարող է խաղալ տարբեր դիրքերում: Ռամոսի օգտագործումն աջ եզրում ժամանակավոր միջոցառում է, որովհետև գիտեմ, որ նա գերադասում է խաղալ կենտրոնում: Այսօր նա առանց որևէ խնդրի գործեց եզրում: Քարիմ Բենզեման շատ աշխատեց` փակելով Անդրեա Պիրլոյին»:

Անչելոտտի. «Ռամոսի օգնությամբ մեզ ավելի վստահ էինք զգում»