ՀՀ ԶՈՒ տեսչական խումբը տեսչություններ է անցկացնում Թուրքիայի տարածքում
06/11/2013 19:49

ՀՀ ԶՈՒ տեսչական խումբը տեսչություններ է անցկացնում Թուրքիայի տարածքում

Նոյեմբերի 5-ից 12-ը Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեսչական խմբի կողմից Թուրքիայի Հանրապետության տարածքում անցկացվում են հայտարարված վայրերի տեսչություններ: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից: 

Մեկ այցի ընթացքում կիրականացվեն երկու տեսչություններ` համաձայն ԵՍԶՈՒ պայմանագրի «Տեսչություններ» արձանագրության 17 կետի:

Տեսչության առարկաներն են (հսկողության օբյեկտներ)` Թուրքիայի Հանրապետության ԶՈՒ 3-րդ դաշտային բանակի 9-րդ բանակային կորպուսի Արդահանում և Սարիղամիշում տեղակայված բրիգադները:

Տեսչության ընթացքում կստուգվեն պայմանագրով սահմանափակվող տեխնիկայի և սպառազինության (մարտական տանկեր, մարտական զրահապատ մեքենաներ, հրետանի) քանակը և դրանց առկայությունը հսկողության օբյեկտներում: 

ՀՀ ԶՈՒ տեսչական խումբը տեսչություններ է անցկացնում Թուրքիայի տարածքում