.jpg)
Զինվորական դատախազ է նշանակվել Արտավազդ Հարությունյանը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, որում ասված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ.
Արտավազդ Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ»:
Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից: