Շանթ Հարությունյանը Երևանի ձերբակալվածների պահման վայրում է
06/11/2013 11:00

Շանթ Հարությունյանը Երևանի ձերբակալվածների պահման վայրում է

Շանթ Հարությունյանը գտնվում է Երևանի ձերբակալվածների պահման վայրում: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:

Նա նշեց, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով չի ցանկանում այլ մանրամասներ հաղորդել, օրինակ`  կա՞ն արդյոք հետախուզվողներ, սակայն այս պահին ձերբակալված է մոտ 20 մարդ:

Նշենք, որ «Հրապարակ» օրաթերթն այսօր գրել էր, թե Շանթ Հարությունյանի իրականացրած հեղափոխությունից հետո 37 մարդ հայտնվեց ոստիկանությունում, նրանց մի մասը հայտնի չէ, թե երբ ազատության մեջ կլինեն, բայց հեղափոխական իրավիճակը կատարյալ էր: Իրեն՝ հեղափոխության «առաջնորդին», ասում էին, որ տարել են ոչ թե ոստիկանություն, այլ՝ հոգեբուժարան: Այսօր կփորձենք պարզել նրա գտնվելու վայրը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան դիմակներ հագած մարդիկ ծրագրել էին երթ անցկացնել Երևանում, որոնց առաջնորդելու էր Շանթ Հարությունյանը: Նա դրանով հետևելու էր Գայ Ֆոքսի օրինակին, ով Անգլիայի խորհրդարանի շենքը պայթեցնելու միջոցով ցանկանում էր հեղափոխություն կատարել երկրում:

Ոստիկանության հաղորդմամբ` երկու տասնյակից ավելի օրինազանց բերման են ենթարկվել ոստիկանության բաժին: Կան տուժած ոստիկաններ:

Նախորդող հրապարակում` Նավակ ճոճող. Մի քիչ սխալ ինֆորմացիա էր տարածվել, որ ինձ կալանավորվել են

Շանթ Հարությունյանը Երևանի ձերբակալվածների պահման վայրում է