.jpg)
Դել Պիերոյին երեխաների պատճառով չի դիտել «Յուվենթուս»-«Ռեալ» հանդիպումը
«Յուվենթուսի» նախկին ֆուտբոլիստ Ալեսսանդրո Դել Պիերոն չի կարողացել դիտել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպումը, որում «Ծեր սինյորան» լարված պայքարում խաղաղ դաշն կնքեց Մադրիդի «Ռեալի» հետ: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:
«Չեմ դիտել «Յուվենթուս»-«Ռեալ» հանդիպումը, քանի որ 3 փոքրիկ երեխաների առկայության դեպքում դա պարզապես անհնար է: Իհարկե, կդիտեմ հանդիպման տեսագրությունը, բայց հիմա չեմ համաձայնվի քննադատների հետ:
Կարծում եմ, նորմալ արդյունք է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Գալաթասարայը» նվազագույն հաշվով պարտվել է «Կոպենհագենին»,- նշել է Դել Պիերոն: