.jpg)
Գ. Մինասյան. 2014թ-ի բյուջեն ընդլայնողական է
«2014թ-ի բյուջեն ընդլայնողական է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ պատասխանելով Aysor.am-ի` 2014թ-ի բյուջեի գնահատականի վերաբերյալ հարցին:
«Եթե ձեր եկամուտներից ավելի շատ ծախսեր եք իրականացնում` դա ընդլայնողական բյուջե է»,-ասաց բանախոսը:
Իսկ այն տեսակետը, որ բյուջեն զսպողական է, Գ. Մինասյանը չհամաձայնեց. «Ընդլայնողական բյուջե է իր բոլոր ցուցանիշներով: Մենք ունենք դեֆիցիտ, որը հենց առաջին չափորոշիչն է»:
Նրա խոսքով՝ 2014թ-ի ընթացքում կանխատեսվում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազում: Էներգակիրների բարձրացման հետ կապված շոկ արձանագրվեց. «Անհրաժետ էր զսպել գնաճը, որովհետև առանց դրա էլ այն շատ բարձր էր, 2014թ-ի ընթացքում շոկը կավարտվի և տարվա կեսերին մենք, հավանաբար, վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցում կունենանք»:
Բացի այդ, նախատեսվում է աշխատավարձերի բարձրացում. «Այս և մի քանի հանգամանքների պատաճառով մենք բյուջեն ընդլայնողական ենք համարում, ոչ թե զսպողական»,- բացատրեց Գագիկ Մինասյան
Թեմային առնչվող նյութ` Տնտեսագետ. 2014թ-ի բյուջեն զսպողական է