Լևանդովսկի. «Ամեն ինչ որոշված է»
06/11/2013 19:28

Լևանդովսկի. «Ամեն ինչ որոշված է»

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտարարել է, որ արդեն գիտի, թե մարզական կարիերան որ թիմում է շարունակելու: Այս մասին տեղեկացնում է «Sky sports»-ը:

«Նոր տարում ես կհայտնեմ իմ որոշման մասին: Այդ իսկ պատճառով կարիք չկա կապնվել ինձ հետ այդ հարցով: Հաջորդ մրցաշրջանում ես ցանկանում եմ զգալ ինչ-որ նոր բան, թեև Դորտմունդում ես ինձ բավական լավ եմ զգում»,- նշել է լեհ ֆուտբոլիստը:

Ամենայն հավանականությամբ, Լևանդովսկին կտեղափոխվի «Բավարիա», սակայն վերջին ժամանակահատվածում շրջանառվում են նաև «Չելսի», «Ռեալ» ու «Բարսելոն» տեղափոխվելու հավանական տարբերակները:
 

Լևանդովսկի. «Ամեն ինչ որոշված է»