Փրկարարները կոտրվածք ստացած քաղաքացուն հասցնել են շտապօգնության մեքենային
06/11/2013 19:35

Փրկարարները կոտրվածք ստացած քաղաքացուն հասցնել են շտապօգնության մեքենային

Այսօր առավոտյան, ժամը 05.31-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակչուհին ունի կոտրվածքներ. նրան շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 1942 թ. ծնված Ս. Գ.-ին անվտանգ իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: 

Փրկարարները կոտրվածք ստացած քաղաքացուն հասցնել են շտապօգնության մեքենային