.jpg)
Ձերբակալված ադրբեջանցի լրագրողի հայրը օգնության համար դիմել է Իրանի նախագահ
Ձերբակալված ադրբեջանցի իրավապաշտպանի հայրը նամակ է գրել Իրանի նախագահին: Այդ մասին հաղորդում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը:
Իրանական աղբյուրը, հղում անելով ադրբեջանական «Ենի Մուսավաթ» պարբերականին, տեղեկացնում է, որ ադրբեջանցի լրագրող, իրավապաշտպան Փարվիզ Հաշեմլիի հայրը Իրանի նախագահ Հասան Ռոհանիին նամակ է գրել՝ խնդրելով օգնել, որպեսզի որդին ազատ արձակվի:
«Փարվիզ Հաշեմլին սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության կողմից անօրինական կերպով ձերբակալել է. Նա մեղադրվում է Իրանի Իսլամական Հանրապետությունից անօրինական կերպով զենք գնելու և Ադրբեջան տեղափոխելու մեջ: Միջազգային բոլոր ազդեցիկ կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ և դատապարտել են Փարվիզի անօրինական ձերբակալման փաստը»,-ԻԻՀ նախագահին հղած նամակում գրել է ադրբեջանցի իրավապաշտպանի հայրը: