Դերասան Վարդան Պետրոսյանը «Սթրես» կենտրոնում է
06/11/2013 16:52

Դերասան Վարդան Պետրոսյանը «Սթրես» կենտրոնում է

Դերասան Վարդան Պետրոսյանը տեղափոխվել է «Սթրես» կենտրոն: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ մամուլի պատասխանատու Շուշան Հունանյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Շ. Հունանյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Վարդան Պետրոսյանը «Էրեբունի» ԲԿ-ում չի հոսպիլացվի, քանի որ նրա մոտ առկա էր ճնշման տատանում ու շնչառության խանգարում: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Եղվարդ-Երևան ճանապարհին: Բախվել էին Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:
 

Նախորդող հրապարակում` Վարդան Պետրոսյանը չի հոսպիտալացվելու

Դերասան Վարդան Պետրոսյանը «Սթրես» կենտրոնում է