Ստեղծվել է բռնաբարությունից պաշտպանող ներքնազգեստ (Տեսանյութ)
06/11/2013 20:27

Ստեղծվել է բռնաբարությունից պաշտպանող ներքնազգեստ (Տեսանյութ)

Ամերիկացի դիզայներները ստեղծել են բռնաբարությունից պաշտպանող ներքնազգեստ, որը գրեթե անհնար է հանել:

Korrespondent.net-ի փոխանցմամբ` հոգեբանները հավաստիացնում են, որ ներքնազգեստը զոհի վրայից հանելու դժվարությունները զերծ են պահում հանցագործներին բռնաբարություններից` առանց զոհին հավելյալ վնաս պատճառելու վտանգի:

Նշվում է, որ ներքնազգեստը գրեթե անհնար է պատռել կամ հանել, ինչը սակայն չի նվազեցնում դրա հարմարավետությունը:

Նոր ներքնազգեստը ենթադրում է նաև գոտիների կրում ոտքերի և իրանի հատվածում:

Շուտով արտադրվելու են նաև վազորդների համար նախատեսված կիսավարտիքներ, որոնք նույնպես զերծ կպահեն կանանց բռնաբարություններից:

 

Ստեղծվել է բռնաբարությունից պաշտպանող ներքնազգեստ (Տեսանյութ)