.jpg)
Տեր Մեսրոպ քահանան նշանակվել է Սերժ Սարգսյանի խորհրդական
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Մ. Արամյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական նշանակելու մասին հրամանագիր: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոստոսի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ.
Մաթևոս (տեր Մեսրոպ քահանա) Արամյանին հասարակական հիմունքներով նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական՝ կրթության հարցերով»,- ասված է Նախագահի հրամանագրում: