.jpg)
Վարդան Պետրոսյանը Էրեբունի հիվանդանոցում է
Դերասան Վարդան Պետրոսյանին քիչ առաջ բերել են Էրեբունի հիվանդանոց: Այս մասին Aysor.am-ին հայտնեցին հիվանդանոցից, նշելով, որ առայժմ այլ մանրամասներ չեն կարող հաղորդել:
Նշենք, որ քիչ առաջ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը Aysor.am-ի թղթակցին հայտնեց, որ Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում կա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Եղվարդ-Երևան ճանապարհին: Բախվել էին վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:
Նախորդող հրապարակում` Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում կա