Վարդան Պետրոսյանի  վիճակը վատացել է. Նրա համար շտապօգնություն են կանչել
06/11/2013 11:47

Վարդան Պետրոսյանի վիճակը վատացել է. Նրա համար շտապօգնություն են կանչել

Վ. Պետրոսյանին հիվանդանոցից հետո տեղափոխել են քրոջ բնակարան, քանի որ նա նորմալ քայլել, խոսել և ինքնուրույն ուտել առայժմ չի կարող: Նրան քույրն էր խնամում: ԳԱԼԱ-ն նրա քրոջից՝ Աշխենից փորձել է տեղեկանալ, թե հավաստի՞ են արդյոք այն լուրերը, որ Վ. Պետրոսյանին ձերբակալում են: Քույրը՝ Աշխենը, չհերքեց տեղեկությունը, միաժամանակ փոխանցեց, որ եղբոր առողջական վիճակը կտրուկ վատացել է և ստիպված են եղել բժիշկ հրավիրել.

«Երեկ էլ այդպես եղավ, այսօր էլ, նա հիմա շատ վատ է զգում իրեն, շտապ օգնության բրիգադը այս պահին մեր տանն է և փորձում են օգնել Վարդանին...միայն այսքանը կարող եմ ասել»:

Նախորդող հրապարակումներ՝ Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում կա

Վարդան Պետրոսյանին դուրս են գրել հիվանդանոցից

Վարդան Պետրոսյանի վթարի գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել

Վարդան Պետրոսյանի և վթարից տուժած մյուս քաղաքացիների վիճակը կայուն է

Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի առթիվ հարուցվել է քրեական գործ

Վարդան Պետրոսյանի վիճակը կայուն է. Վթարի հետևանքով արդեն երկու զոհ կա

Դերասան Վարդան Պետրոսյանը վթարի է ենթարկվել. Նրա վիճակը գնահատվում է ծանր 

Վարդան Պետրոսյանի վիճակը վատացել է. Նրա համար շտապօգնություն են կանչել