.jpg)
5 խայծ մամուլից, որոնց մարդիկ հավատացել են
Այսօր, երբ տեղեկատվությունը լսարանին հասնում է ռեկորդային արագությամբ, շատ հաճախ «թացը խառնվում է չորին» և երբեմն դժվար է լինում միանգամից հասկանալ` հավաստի է արդյոք տեղեկատվությունը, թե` ոչ: Քաջ գիտակցելով սա, լրատվամիջոցները երբեմն իրենք են մտածում պատմություններ, որոնք «խայծ» են դառնում ընթերցողների համար: Ձեզ ենք ներկայացնում վերջին շրջանում մեծ աղմուկ հանած 5 պատմություն, որոնք չեն համապատասխանել իրականությանը, բայց մեծ իրարանցում են առաջացրել:
1.Ջոնի Դեպի մահ (CNN)
Մի առավոտ CNN-ի կայքում ինֆորմացիա հայտնվեց այն մասին, որ հոլիվուդյան հանրահայտ դերասան Ջոնի Դեպը ավտովթարի է ենթարկվել և մահացել է: Այս տեղեկությունը տարածվեց համացանցում, բոլորը ցավակցական նամակներ էին գրում մինչ այն պահը, եր Դեպը հայտնվեց և ընկերոջը հաղորդագրություն ուղարկեց. «Չեմ մահացել, Ֆրանսիայում եմ»:

2.Ռուս ռազմագերիների չարչարանքները (Facebook)
1940 թվականներին ռուս ռազմագերիների վրա կատարված անհավանական փորձերի մասին պատմությունը ցնցեց ինտերնետը: Ֆեյսբուքում տարածված պատմությունը անհավանական մանրամասներ էր ներկայացնում տարատեսակ փորձարկումներից, իսկ ամեասարսափելի բացահայտումն արված էր նյութի վերջում. ռազմագերիներին կերել են: Թեև գրառումը արդեն տարածվել էր, բայց այն շուտով հերքվեց և պարզվեց, որ ինչ-որ մեկը ուղղակի հնարել է այդ պատմությունը:

3.Միլիարդատեր Ջորջ Սորոսի մահը (Reuters)
Reuters լրատվական գործակալությունը մի օր տպագրել էր միլիարդատեր Ջորջ Սորոսի մահախոսականը և մեծ ցավով նշել նրա մահվան մասին: Ժամեր անց պարզվեց, որ Սորոսը ողջ ու առողջ է: Գործակալությունը ներողություն խնդրեց` չմոռանալով հավելել, որ «շատ է ցավում սխալի համար»:

4. Pepsi-ի տարբերանշանով դաջվածքը (National Public Radio)
1994 թվականի ապրիլի 1-ին National Public Radio ռադիոկայանը որոշեց կատակել: Հաղորդավարը հայտարարեց, որ ցանկացած մարդ, ով իր ականջի վրա Pepsi-ի տարբերանշանը կդաջի, ցմահ կստանա 10 տոկոս զեղչ ընկերության արտադրանքի համար: Ամբողջ ամիս ռադիոկայան էին զանգահարում դեռահասներ և պահանջում էին «մրցանակը»: Կասկածում ենք, որ նրանք բարձր են գնահատել այս ամենի հեղինակի հումորի զգացումը:

5.Կիմ Չեն Ինը` աշխարհի ամենասեքսուալ տղամարդ . (The Onion)
Հյուսիսային Կորեայի Կոմունիստական կուսակցության պաշտոնաթերթը արտատպել էր ամերիկյան հումորային կայքերից մեկի՝ The Onion-ի հրապարակումը: Այնտեղ ասվում էր, որ 2012 թվականին անցկացված հարցումների արդյունքներով, աշխարհի ամենասեքսուալ տղամարդ է ճանաչվել Կիմ Չեն Ինը:
Թերթը այնքան էր ոգևորվել ամերիկայն պարբերականի հայտնած լուրով, որ փոքրիկ լուրը տպագրել էր առաջնորդի 55 լուսանկարների ուղեկցությամբ:
