.jpg)
Արցախի Մոխրենես համայնքի խնդիրներից են ճանապարհներն ու հեռախոսակապը
ԼՂՀ վարչապետի հետ նախօրեին կայացած հանդիպման ժամանակ հանրապետության մի քանի համայնքների ղեկավարներ բարձրացրել են գյուղերում առկա խնդիրների մասին հարցեր։ Այս մասին գրում է karabakh-open.info-ն:
Դրանցից երկուսի հեղինակը Հադրութի շրջանի Մոխրենես համայնքի ղեկավարն էր, ով իր մտահոգությունն է հայտնել Տող-Մոխրենես ճանապարհահատվածի անբարեկարգ վիճակի առնչությամբ։ Ի պատասխան վարչապետը նշել է, որ քաղաքաշինության նախարարությունը ճանապարհների բարեկարգման աշխատանքներն իրականացնում է վարչակազմի ղեկավարության կողմից ներկայացված առաջնահերթությունների հիման վրա և խորհուրդ տվել հարցով դիմել շրջվարչակազմի ղեկավարին։
Երկրորդ հարցը վերաբերում էր հեռախոսակապին. համայնքի ղեկավարի խոսքով՝ գյուղի տարածքի 90 տոկոսում հեռախոսակապ չկա, իսկ ֆիքսված հեռախոսները, որոնք ավելի վաղ ձեռք էին բերել գյուղացիները, նույնպես չեն աշխատում և «մի կողմ գցած են»։
Պատասխանելով հարցին վարչապետը նշել է, որ հարցի լուծման հանձնարարական կտա համապատասխան գերատեսչությանը։