.jpg)
Վրաստանում վարչապետի հրաժարականին հետևել է դատախազի նույնանման որոշումը
Վրաստանում ներքաղաքական զարգացումները գնալով ավելի հետաքրքրական են դառնում: Վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականից հետո նրան կհետևի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին, որն ընդամենը մեկ տարի է ղեկավարել իր կառույցը, երբ իշխանության եկավ «Վրացական երազանք» կոալիցիան: Վերջինիս պարզաբանմամբ` պաշտոնից հրաժարվելու ցանկությունը նրա մոտ առաջացել է վարչապետի նույնանման որոշումից հետո, և «ինքն էլ որոշել է հետևել վարչապետի օրինակին և իր գործունեությունը ծավալել հասարակական դաշտում` կանգնելով Իվանիշվիլիի կողքին»:
Սակայն իրականում, կարծես թե, պատճառն այլ է. մի կողմից խնդիրներ կոալիցիայի ներսում, թիմակիցների հետ տարբեր հարցերի շուրջ ունեցած տարաձայնությունների առկայություն, մյուս կողմից` նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ ներկայացված մեղադրանքները հիմնավորող ապացույցների բացակայության առնչությամբ Կբիլաշվիլիին ուղղված մեղադրանքների տարափը:
Այնպիսի տպավորություն է` կարծես «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի պաշտոնյաներն ընդամենը մեկ տարում հոգնել են իրենց զբաղեցրած աթոռներից և իրար հետևից որոշել են գնալ հանգստի: