«IQ թեստ` քաղաքական գործիչների հետ». Դավիթ Հակոբյանի «վրով» չեն հարցերը
07/11/2013 20:39

«IQ թեստ` քաղաքական գործիչների հետ». Դավիթ Հակոբյանի «վրով» չեն հարցերը

Aysor.am-ը շարունակում է իր նոր շարքը` «IQ թեստ` քաղաքական գործիչների հետ»:

Ինչպես խոստացել էինք,  ամեն հինգշաբթի Ձեզ կներկայացնենք  քաղաքական գործիչների տարրական գիտելիքները, կփորձենք պարզ-հասարակ հարցերով պարզել, թե ի՞նչ գիտելիքներ ունեն նրանք,  ինչպիսի՞ հիշողություն և առհասարակ ինչպիսի՞ տրամաբանություն:

Այսպես` այս անգամ շարքին մասնակցում է Մարքսիստների կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:

Հայաստանի կառավարման համակարգը.  Դավիթ Հակոբյանն ասաց, թե Հայաստանում գործում է խառը համարակարգը, որը, նրա խոսքով, վերցված է ֆրանսիական տարբերակից, բայց. «Ես կողմնակիցն եմ ամերիկյան տարբերակին»:

Պուշկինի ո՞ր ստեղծագործության հերոսն է Օնեգինը. Հակոբյանը սկսեց արտասանել հատված «Եվգենի Օնեգինից»:

Արագածոտնի մարզի մարզկենտրոնը` Արմավիր, սակայն  մարզկենտրոնն Աշտարակն է:

Դեռ հաջորդ հարցը չէր լսել երկրի գլխավոր մարքսիստը, երբ իբր հեռախոսին զանգ եկավ, նա պատասխանեց: 

Լսելով հաջորդ հարցը, թե ո՞վ է ստեղծել հեռախոսը, Դ. Հակոբյանն ասաց թե ի՞նչ կապ ունեն այս հարցերն իր վարած քաղաքականության հետ. «Շտապում եմ, ինձ ռուսական լրատվամիջոցներն են սպասում»:

Որպեսզի հարցաշարը լիարժեք լինի, երեկոյան զանգահարեցինք Դ. Հակոբյանին, ով լսելով թե ինչի համար ենք կապ հաստատել իր հետ, կրկնեց, որ հարցերը կապ չունեն քաղաքականության հետ և հարցերն իր «վրով» չեն: 

«IQ թեստ` քաղաքական գործիչների հետ». Դավիթ Հակոբյանի «վրով» չեն հարցերը